fbpx
Ժամանց

Ադելը բաժանվելուց հետո նիհարել է 45 կիլոգրամ

Ամերիկյան երգարվեստի աստղերից Ադելը կարճ ժամանակում տասնյակ կիլոգրամներ է կորցրել։

Այս մասին գրել է Cosmo-ն՝ նշելով, թե կոնկրետ ինչերին է հետևել Ադելը, որ նման արդյունքի է հասել։

Նշվում է, որ նիհարելու գործընթացը սկսվել է Սայմոն Կանեկիից բաժանվելուց հետո, որի ընթացքում նա անցել է կարանտինով և կորցրել 45 կիլոգրամ քաշ։

Աղբյուրը նշում է, որ Ադելը այդ ողջ ընթացքում հատուկ դիետայի է հետևել։ Դրա շրջանակներում երգչուհին հնարավորություն է ունեցել ընդունելու օրական ոչ ավել, քան 1000 կալորիա։

Երգչուհին դիետան պահելուց զատ նաև ձգտել է պահպանել ձեռք բերած արդյունքը, իսկ դա այդքան էլ հեշտ չէ։

Ադելը նաև մարզվել է այդ ողջ ընթացքում ու այժմ էլ շարունակում է մարզվել, քանի որ հնարավոր չէ գեղեցիկ մարմին ունենալ, առանց մարզումների։ Նշվում է, որ երգչուհին երբեմն նաև ռինգում է մարզվում։

Ըստ աղբյուրի՝ երգչուհին նաև իր հոգեբանական վիճակին է հետևել ու բաժանվելուց հետո պսիխոթերապիայի կուրս է անցել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ