Սպորտ

Adidas-ը կարող է զրկել Մանչեսթեր Յունայթեդին իր հովանավորությունից

«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է զրկվել adidas-ի կողմից տրվող 25 մլն եվրոյից: Այս մասին հաղորդում է Manchester Evening news-ը։

Հիշեցնենք, որ սպորտային հագուստ արտադրող ընկերությունը հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» հովանավորը: Մանչեսթերյան ակումբը կզրկվի հովանավորությունից, եթե ակումբը չկարողանա Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճել այս մրցաշրջանի արդյունքներով:

Երկու կողմերի միջև կնքված պայմանգրում կա առանձին կետ, ըստ որի գերմանական ընկերությունը կարող է կրճատել ակումբի ֆինանսավորումը 30 տոկոսով, եթե «Յունայթեդը» չխաղա ՉԼ-ում:

Հավելենք, որ ներկայումս ակումբի եկամտի շուրջ 85 մլն եվրո գումարը ստացվում է հովանավորչական պայմանագրերի շնորհիվ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ