Քաղաքականություն

Արա Այվազյանը ադրբեջանակ կողմին հրավիրում է բանակցությունների

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԳ նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով նրան, որ իր՝ Արցախ այցից հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարել էր, թե ոչ մի հայ պաշտոնյա իրավունք չունի մուտք գործել Ղարաբաղ առանց Ադրբեջանի համաձայնության նշեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել և չի կարող դնել հայ պաշտոնյաների, արտասահմանյան գործընկերների և ընդհանրապես ցանկացած մարդու Արցախի այցի վրա:

«Նաև այդ հայտարարությունը որևէ տարր չի պարունակում Արցախի կարգավիճակի հստակեցման ուղղությամբ: Հետևաբար, մենք հրավիրում ենք ադրբեջանական կողմին առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից և եթե իսկապես պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության հետ, միասին աշխատել և սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»,-ասաց նախարարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ