fbpx
Արցախ

Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելը․ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը առավոտյան հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց նաև Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին։

Նա ասաց, որ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանությունը։

Հարությունյանի խոսքով՝ Իսրայելում գիտեն, որ այդ զենքերն օգտագործվում են հարձակման նպատակներով ու շարունակում են մատակարարել։

Հարությունյանը կարծիք հայտնեց, որ աշխարհում փողն է տիրում ու Իրայելի իրականացրած քայլերն ապացուցում են, որ փողի համար ոտնահարվում են ոչ միայն մարդկային արժեքներն, այլ նաև Աստծո կողմից պարտադրված արժեքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ