fbpx
Աշխարհ

Ադրբեջանցի անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության դիմաց Արցախի դեմ սանձազերծած պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները այսօր բողոքի ցույց են կազմակերպել։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունից, սակայն, որևէ արձագանք չի եղել: Անհետ կորած զինծառայողների ծնողներից շատերը ցույցի ընթացքում որպես միակ ելք մատնանշել են Հայաստանի իշխանություններին դիմելը:

Նրանք Հայաստանի իշխանությունից խնդրել են օգնել գտնել իրենց անհետ կորած հարազատներին: Ցույցի մասնակիցները դժգոհել են, որ Ադրբեջանի ՊՆ-ից իրենց չեն ընդունում և չեն պատասխանում հեռախոսազանգերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ