Infoteka24-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի դեսպանությունը դիմել է Ֆրանսիայի կառավարությանը՝ կոչ անելով համագործակցել «Ադրբեջանի քաղաքացիների, ինչպես նաև մարդկության դեմ գործված ռազմական հանցագործությունների վերաբերյալ ճշմարտությունը վերականգնելու հարցում»:
Դիմումով Ադրբեջանը Ֆրանսիային խնդրել է Հայաստանին օգնել՝ պարզելու համար Արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 4 000 ադրբեջանցիների ճակատագիրը, նաև օժանդակել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցած տարածքների ականազերծմանը:
