fbpx
Աշխարհ

Լուռ ակցիաներ` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով

ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով լուռ ակցիաներ անցկացվեցին ամբողջ աշխարհում:

#FreeArmenianPOWs լուռ բողոքին միացան տարբեր քաղաքների հայ համայնքներ՝ Ժնև, Բեռլին, Հռոմ, Նյու Յորք, Մոսկվա, Փարիզ, Համբուրգ, Մոնրեալ, Լոս Անջելես, Երևան և այլն:

Աշխարհի հայերը պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք պատերազմի ավարտից հետո շարունակում են մնալ Ադրբեջանում:

Ակցիաները կշարունակվեն:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ