fbpx
Արցախ

Ադրբեջանը հայկական կողմին 15 զինծառայողի աճյուն է փոխանցել

zinvor marmin

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված ևս 15 զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Այսօր ադրբեջանական կողմը Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների խաչմերուկում հայկական կողմին է փոխանցել Վարանդային (Ֆիզուլի) տարածաշրջանից հայտնաբերված, ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող ևս 15 (նախնական տվյալներ) զինծառայողի աճյուն», – նշված է հաղորդագրությունում:

Նրանց ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը նախնական տվյալներով 1518 է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ