Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսի ավելի քան 20 000 դեպք

Հրապարակող՝

Coronavirus – 1200

Ադրբեջանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ մինչ օրս երկրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 20 324 դեպք:

«Ադրբեջանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս 523 դեպք, բուժվել է 451 մարդ: Այսօրվա դրությամբ Ադրբեջանում հայտնաբերված է կորոնավիրուսային վարակի 20 324 դեպք, բուժվել է 11 742 մարդ, մահացել է 250-ը, 8332-ը շարունակում է բուժումը հատուկ ռեժիմի հիվանդանոցներում», – ասված է շտաբի հաղորդագրության մեջ։

Համավարակից ի վեր իրականացվել է վարակի առկայությունը ստուգող ավելի քան 515 հազար թեստավորում:

Ամենաթարմ