fbpx
Արցախ

Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ․ Արայիկ Հարությունյան

Որոնք են այն գործոնները, որ կարող են նպաստել պատերազմի ավարտին: Այս հարցը տրվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Առաջին գործոնը խելքի ֆակտորն է, որը բացակայում է Ադրբեջանի ղեկավարության մոտ: Երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ ունի հակաադրբեջանի ժողովրդի իշխանություն: Հիմնավորեմ. պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ լավագույն դեպքում՝ ոչ հաղթանակով: Հետևանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի ավելի շատ վիրավորներ իրենց կողմից: Տնտեսության քայքայում, որը երկար ժամանակ, տասնամյակներ վերականգնել չի լինելու:

Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ ու լարվածություն: Իսկ նավթի պաշարները նվազում են, ֆինանսական պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակի ընթացքում փոշիացրած հազարավոր միլիարդ դոլարները: Որովհտեև դա վերջին, գոնե տասը տարվա կուտակված դոլարների մասին է խոսքը: Չեմ ուզում ներկայացնել Ադրբեջանի տնտեսական հիմնավորումը, որովհետև այդպիսի հնարավորություններ ունեցող երկրում չպիտի լինի այնպիսի սոցիալական ճգնաժամ, ինչպիսին տեսնում ենք: Իսկ դատաստանը տեսնելու է հենց Ադրբեջանի ժողովուրդը՝ իր իշխանությունների առումով»,- նշել է Հարությունյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ