ՀՀ պաշտպանության նախարարությունը հունիսի 25-ին հաղորդագրություն է տարածել, որում հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածում` Գեղարքունիքի մարզի հայ-ադրբեջանական սահմանային հատվածում հայկական ԶՈւ կողմից ադրբեջանական դիրքերը մի քանի ժամ շարունակ գնդակոծելու վերաբերյալ:
- Ռուսաստան և Ուզբեկստան կմեկնի ՀՀ ՊՆ-ից աշխատանքային խումբ
- Կոչ ենք անում ձեռնպահ մնալ զինծառայողների քվեարկության վերաբերյալ անհիմն պնդումներից. ՊՆ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Ավելին` Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ նշված ժամանակահատվածում ադրբեջանական կողմն է անկանոն կրակահերթեր արձակել, որոնց հայկական կողմը չի պատասխանել»: