Արցախ
19:22 26/07/2021

Ադրբեջանական ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածք անցած բնակիչը վերադարձվել է

Մաճկալաշեն համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը հայտնել է, որ Արցախի Մաճկալաշեն համայնքի 32-ամյա բնակիչը, որը կորած անասունների որոնման ընթացքում հայտնվել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Արցախ։

Ըստ համայնքի ղեկավարի՝ նա այս պահին բուժզննում է անցնում։ Ավանեսյանի խոսքով՝ համագյուղացին այսօր՝ հուլիսի 26–ի առավոտյան էր հայտնվել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ