fbpx
Իրավական

Ադրբեջանի ԶՈւ-ն պետք է հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից

Օգոստոսի 3-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Courrier d’Erévan պարբերականին:

«Ադրբեջանական զինված ուժերն անօրինական զբաղեցնում են ՀՀ քաղաքացիներին պատկանող ճանապարհները ու հողատարածքները: Նրանց ներկայությունն այդ վայրերում խաթարում է մարդկանց բնականոն կյանքը և վտանգ է ներկայացնում նրանց ազատ տեղաշարժի և անվտանգության համար:

Նրանք պետք է հեռանան ՀՀ գյուղերի հարևանությունից և ճանապարհներից»,- ասել է Թաթոյանը:

Le Courrier d’Erévan պարբերականի հարցազրույցը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ՝ այստեղ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ