Հասարակություն
12:41 18/01/2019

Ադրբեջանական կայքը սպառնացել է Լապշինին Երևան այցի համար

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ադրբեջանական կայքերից մեկում սպառնալիքներ են հայտնվել իր հասցեին Հայաստան այցի համար:

«Ընկերներս ուղարկում են ադրբեջանական լրատվական կայքի հղում, որտեղ բառացիորեն գրված է. «Եթե Լապշինը չդադարեցնի իր սերը հայերի հանդեպ, մեր համբերությունը կպայթի»: Կատակ չեմ անում, այդ ապուշները հենց այդպես էլ գրել են»,- նշել է Լապշինը:

Նա նաև տեղեկացրել է, որ այս բացահայտ սպառնալիքը նույնպես կկցվի իր՝ Ադրբեջանի դեմ հարուցած միջազգային գործին:

«Ալիևի համար ներկայումս կարևոր է, որպեսզի ես հնարավորինս շուտ այցելեմ Արցախ` ելնելով Բաքվում ներքաղաքական իրավիճակից: Այսինքն` որպեսզի իմ այցը մատուցեն որպես  միտումնավոր սադրանք ՀՀ-ի կողմից` կապված Ֆրանսիայում ընթացող Մամեդյարով-Մնացականյան բանակցությունների հետ: Ես Արցախ կմեկնեմ ավելի ուշ»,- հավելել է  բլոգերը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ