fbpx
Արցախ

Ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որևէ սադրիչ գործողությունից․ ԱԳՆ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում իրադրության լարմամբ և դատապարտում է իրավիճակի միտումնավոր սրմանն ուղղված քայլերը։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արտաքին գործերի նախարարությունը մշտական համակարգման մեջ է պաշտպանության նախարարության հետ: Գործի են դրվել բոլոր հնարավոր միջոցները լարվածության նվազեցման ուղղությամբ: Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ս.թ. հունիսի 20-ի հայտարարությունը՝ հայկական կողմը պնդում է, որ ադրբեջանական կողմը պետք է ձեռնպահ մնա որևէ սադրիչ գործողությունից, ներառյալ հայ-ադրբեջանական միջազգային սահմանի երկայնքով ռազմական ամրաշինական, ինժեներական աշխատանքների իրականացումից և դրանցում ենթադրյալ քաղաքացիական անձանց ներգրավումից»,-ասել է Նաղդալյանը։

Նրա խոսքով՝ ԱԳՆ-ն առաջնային է համարում իրադրության հետագա լարվածության նվազեցման, հրադադարի ամրապնդման ուղղությամբ արդյունավետ քայլերի ձեռնարկումը, ինչը խաղաղ կարգավորման կարևոր մասն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ