Ներկայիս ադրբեջանական իշխանությունները պատմական տիրույթում ապակողմնորոշում են ադրբեջանցի ժողովրդին` այդպիսով նրանց ավելի շատ վնաս հասցնելով, քան աշխարհի բոլոր հայերը միասին վերցրած: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ռուս գրող Ալեքսանդր Ֆոմենկովը՝ պատասխանելով ադրբեջանցիների այն մեղադրանքներին, թե Ֆոմենկովը «ծախվել է հայերին»:
«Ձեզ խաբում են, բարեկամնե՛ր:
Ադրբեջանական պետություն մինչև 1991 թվականը Երկիր մոլորակի վրա երբեք գոյություն չի ունեցել: ԱԴՀ-ն (Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետություն) եղել է միայն թղթի վրա: Եվ ադրբեջանական ազգը որպես այդպիսին սկսել է ձևավորվել միայն անցյալ հարյուրամյակի 30-ական թվականներին»,-գրել է Ֆոմենկովը:
Ռուս գրողի նկատմամբ մեղադրանքների պատճառ է դարձել այն, որ Ֆոմենկովը հայտարարությունների շարք է տարածել այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները պարբերաբար և նպատակադրված խեղաթյուրում են Ադրբեջանի պատմությունը:
https://www.facebook.com/photo.php?fbid=693654887834933&set=a.498433824023708&type=3&theater&ifg=1