Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում, որոնց մասնակցում են անձնակազմի մինչեւ 10 հազար զինծառայողներ, մինչեւ 500 միավոր տանկեր, զրահատեխնիկա, այդ թվում՝ ավտոմեքենաներ և հատուկ տեխնիկա, մինչեւ 300 տարբեր տրամաչափի հրթիռա-հրետանային կայանքներ, համազարկի կրակի և ականանետերի ռեակտիվ համակարգեր, մինչև 20 միավոր տարբեր նշանակության բանակային և ճակատային ավիացիա:
«Զորավարժությունների ընթացքում զորքերն իրականացնում են հարձակողական գործողությունների, մի քանի ուղղություններով պայմանական հակառակորդին հարվածելու, նրա պաշտպանությունը ճեղքելու և ռազմական խմբվորումները ոչնչացնելու, ինչպես նաև հակառակորդի պաշտպանության ռազմական և ռազմակավարական օբյեկտներին հրթիռա-հրետանային հարվածներ հասցնելու նախապատրաստություն: Միաժամանակ ուսումնական կենտրոններում և համազորային հրաձգարաններում իրականացվում են մարտական կրակոցներ՝ սպառազինության նոր համակարգերի կիրառմամբ, այդ թվում՝ հրթիռների փաստացի արձակում»,- նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: