fbpx
Զինված Ուժեր

Ադրեբջանի ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ պետական սահմանը խախտելու փորձ է արել. ՊՆ խոսնակ

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ Ադրեբջանական ԶՈւ-ն Տավուշի ուղղությամբ պետական սահմանը խախտելու փորձ է արել:

«Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան»,-ասվում է ՊՆ խոսնակի գրառման մեջ:

https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3045065262196280

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ