Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են Մյուրիշենում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ

Հրապարակող՝

263225

Ամենադիտվածներ

Հունիսի 25-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանական մարտական դիրքից կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի 22-ամյա բնակիչ Միքայել Մեժլումյանը, Մյուրիշենից Ավդուռ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածի դաշտավայրում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր զինատեսակներով կրակել են իր ուղղությամբ:

Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին:

Ամենաթարմ