fbpx
Սպորտ

Ադրբեջանցի դարպասապահը չի մասնակցել հայ մարզչի գլխավորությամբ անցկացված մարզմանը

Ղազախական «Տոբոլ»-ի և Ադրբեջանի հավաքականի դարպասապահ  Էմիլ Բալաևը վնասվածքի պատճառով լքել է թիմի շարքերը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Երեկ երեկոյան ակումբը հավաքվել է Դուբայում՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու, ծանոթացել թիմի նոր գլխավոր մարզիչ, հայազգի Գրիգորի Բաբայանի հետ ու այսօր արդեն երկու մարզում անցկացրել:

Էմիլ Բալաևը նույնպես մեկնել է Դուբայ, սակայն չի մասնակցել մարզմանն ու արդեն այսօր մեկնելու է Թուրքիա՝ վերականգնվելու համար: Հավաքի մի մասը նա կանցկացնի Թուրքիայում՝ աշխատելով անհատական ծրագրով: Այս մասին հայտնել է ակումբի տնօրեն Նիկոլայ Պանինը:

Ղազախական մամուլը «Տոբոլ»-ի այս հայտարարությունն «անսպասելի» է որակել:

ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ Բալաևը հայտնվել է թուրքական Առաջին դիվիզիոնում հանդես եկող թիմերից մեկի թիրախում և կարող է կարիերան շարունակել այնտեղ:

Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին չէր բացառել, որ Բաբայանի նշանակման պատճառով Բալաևը կարող է հեռանալ «Տոբոլ»-ից։

Հիշեցնենք՝ Գրիգորի Բաբայանը «Տոբոլը» գլխավորում է 2019 թվականի դեկտեմբերի կեսից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ