Ադրբեջանցի պատգամավորը մեղադրում էր մեզ, թե մենք հետապնդում ենք Ծառուկյանին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Hayk Konjoryan – 1200

Ամենադիտվածներ

Իմ Քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը տեսանյութ է հրապարել Facebook-ում և գրառում է կատարել: Կոնջորյանը հայտնում է, որ ԵԱՀԿ ԽՎ-ի վեհաժողովի առցանց քննարկման ժամանակ ադրբեջանցի պատգամավորը մեղադրել է իրենց` Գագիկ Ծառուկյանին հետապնդելու և ժողովրդավար չլինելու համար:

«Իմ պատասխանը ադրբեջանցի պատգամավորին, երբ նա այսօր մեղադրում էր մեզ, թե մենք հետապնդում ենք Գագիկ Ծառուկյանին և ժողովրդավար չենք. «Ձեր նախագահը իշխանության գլխին է արդեն 17 տարի և իր նախագահությունը ժառանգել է իր հորից, դուք ի՞նչ ժողովրդավարության մասին եք խոսում: Հայաստանում բոլորը պատասխանատու են իրենց քայլերի համար, անկախ նրանից՝ բիզնեսմեն ես, թե պաշտոնյա. դա մի բան է, որ դուք չեք հասկանա, դա ժողովրդավարություն է: Իսկ Արցախի ժողովուրդը իրավունք ունի որոշել իր ճակատագիրը և օգտվում է իր այդ իրավունքից, իրավունք, որը ձեզ համար հասկանալի չէ»: Ավելի մանրամասն՝ տեսանյությում»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/KonjoryanHayk/videos/290803532275834/?v=290803532275834

Ամենաթարմ