fbpx
Քաղաքականություն

ՌԴ-ում ապրող ադրբեջանցիների հակահայկական հարձակումները Ռուսաստանը ապակայունացնելու փորձ են․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել РБК-ին: Այս մասին իր Facebook-ի էջում տեղեկացրել է վարչապետը:

«Այսօր РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները մեկնաբանելով ասացի, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլև Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:

Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:

Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների և որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա:

Հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին»,- ասված է վարչապետի գրառման մեջ։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2702792980041080

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ