Աշխարհ

Անհետ կորած ադրբեջանցի զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել

Արցախի 44-օրյա պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների ծնողները բողոքի ցույց են անցկացրել նախագահի գրասենյակի դիմաց,

Ծնողները դժգոհել են որոնողական աշխատանքների բացակայությունից, և որ պաշտոնյաներն անտեսում են իրենց խնդիրները և բողոքները:

Նրանք բողոքի ակցիայի ժամանակ կոչ են արել Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներին օգնել՝ պարզելու իրենց երեխաների ճակատագրերը:

Ցույցի մասնակիցներին ընդունել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, որը հավաստիացրել է, թե խնդրով զբաղվում են բոլոր պետական կառույցները: Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ 2021թ. հունվարին հայտնած տեղեկություններով՝ անհետ կորած է համարվում 64 զինծառայող:

Այս մասին տեղեկանում ենք Turan-ից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ