Ադրբեջանցիները Ստեփանակերտում ավերել են Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հուշարձանը:
Այս մասին ահազանգում է ԼՂ Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, ադրբեջանագետ Հովիկ Ավանեսովը:
«Համաձայն ադրբեջանական տելեգրամ ալիքներով տարածված տեղեկության վանդալիզմը տեղի է ունեցել փետրվարի 1-ին:
Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չունի և չի էլ ունեցել խաղաղության օրակարգ»,- գրել է նա։