Ադրբեջանում կալանավորել են՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ կասկածվողի։
Այս մասին գրում է Sputnik-ը։
Պետական դավաճանության մեջ մեղադրվողը 41-ամյա Էմիլ Մամեդովն է։
Նշվում է, որ նա 3-րդ երկրում հանդիպել է ՀՀ անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, ստացել գումար, որի դիմաց նրան հանձնարարվել է հավաքել տեղեկություններ ու փոխանցել։
Ըստ աղբյուրի՝ ադրբեջանցին պահպանել է շփումների գաղտնիության ու գաղտնազերծման կանոնները։
