fbpx
Աշխարհ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությանը

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքելով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ արտահայտած մտքերին՝ նշել է.

«Նախ, այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի դելիմիտացիայի գործընթացը. նշենք, որ ինչպես համաձայն Պրահայի, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների՝ դելիմիտացիան պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։

Որպես կանոն, այդ հայտարարություններում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին հղումները արվում են հիշատակված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում ինչ-որ քարտեզի հիման վրա դելիմիտացիայի շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, դելիմիտացիայի գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, անցկացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի հիման վրա, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա:

Հնարավոր է, որ այս պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սկսել սահմանագծման աշխատանքները, քան պնդել 1975 թվականի քարտեզին կոնկրետ հղումը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ