fbpx
Աշխարհ

Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են ԼՂ հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնում է Բաքու։ Ադրբեջանի մայրաքաղաքում նա կմասնակցի Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 7-րդ համաժողովին:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի առաջնորդը երկկողմ հանդիպումներ կունենա կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ:

Մինչ այդ, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը և Մևլութ Չավուշօղլուն այսօր Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը:

«Ընդգծվեց երկու երկրների կողմից իրականացվող քաղաքականության կարևորությունը՝ անվտանգության ապահովման համար»,-նշվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ