fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանի հռետորաբանությունը չի փոխվել․ Լիլիթ Մակունց

Այն ամենը, ինչը նպաստում է խաղաղության համատեքստում, խաղաղության տրամաբանության մեջ գործողություններ ձեռնարկելուն, և բանակցությունները հենց այդպես առաջ տանելուն, բնականաբար, բոլոր քայլերն արդարացված են այդ առումով: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հայ և ադրբեջանցի լրագրողների փոխայցելություններին:

Հարցին, թե արդյոք դա նպաստում է բանակցային գործընթացին և խնդրի կարգավորմանը, Մակունցն պատասխանեց. «Ես լրագրողների փոխայցելությունների հետ կապված որևէ խնդիր չեմ տեսնում: Ինչ վերաբերում է նրան, թե ինչն է նպաստելու և ինչպիսի մթնոլորտ ու խաղաղության ինչպիսի միջավայր ենք տեսնում, մենք արդեն դրա մասին խոսել ենք: Նոր ասելու բան այդտեղ չկա»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմն ակտիվացրել է Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի գործունեությունը, և ինչով է պայմանավորված, որ այդ ակտիվությունը աճեց հեղափոխությունից հետո, Մակունցը ասաց, որ համաձայն չէ այդ շեշտադրումների հետ, որովհետև իրականում Ադրբեջանի քաղաքական խոսքում առանձնապես որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Այն ագրեսիան, որ կար նախկինում և դրսևորվում էր տարբեր կերպ, կա նաև հիմա: Հենց դրա մասին ենք մենք պարբերաբար բարձրաձայնում խորհրդարանական դիվանագիտության հարթակներում, որ Ադրբեջանի քաղաքական դիսկուրսը, հռետորաբանությունը չի փոխվում: Սա կարևոր և անհրաժեշտ պայմաններից մեկն է խաղաղության համար: Այսինքն ես համաձյն չեմ, որ հեղափոխությունից հետո է Ադրբեջանի քաղաքական հռետորաբանությունը նման ձևով դարձել: Միշտ այդպես է եղել, և ցավոք չի փոխվել: Բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է հետամուտ լինենք և գնանք այն ճանապարհով, որը մատնանշել ենք»,-եզրափակեց Լիլիթ Մակունցը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ