fbpx
Աշխարհ

Ադրբեջանի Միլի Մեջլիսը բողոքել է Եվրախորհրդարանի բանաձևի դեմ

Ադրբեջանի Միլի Մեջլիսը «խստորեն դատապարտել է» Եվրոպական խորհրդարանում փետրվարի 28-ին ընդունված ամենամյա զեկույցում արտացոլված դրույթները՝ դրանք որակելով «կանխակալ, միջազգային իրավունքի և արդարության տեսանկյունից՝ միակողմանի»:

Ըստ ադրբեջանցի պատգամավորների՝ այն հանգամանքը, որ բանաձևերն ընդունվել են Բեռլինում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին զուգահեռ, կասկածի տեղիք է տալիս, որ Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ:

«Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչեր անող եվրոպացի խորհրդարանականների համար Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պակաս կարևոր են, քան Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասված է Մեջլիսի փաստաթղթում։

Բաքվում կրկին Եվրամիությանը մեղադրել են տարածաշրջանում իրավիճակը սրելու և խաղաղ գործընթացը խոչընդոտելու մտադրության համար: Ադրբեջանցի պատգամավորները նշել են, որ Եվրախորհրդարանի ընդունած փաստաթուղթը իրենց երկրի համար ոչ մի նշանակություն չունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ