fbpx
Արցախ

Ադրբեջանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխել իր դիրքորոշումը. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին չհավատալու հիմքեր չկան: Ըստ նրա՝ Փաշինյանը խոսել է այն, ինչի մասին նախապես հայտարարել էր:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահին, Թևան Պողոսյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխել դիրքորոշումը, հետևաբար պատերազմն ավարտված չէ:

«Ինչպիսի՞ն է միշտ եղել Ադրբեջանի վարքագիծը և ի՞նչ խնդիր է նա փորձում լոուծել: Իմ պատկերացմամբ՝ Ադրբեջանի նախագահը խնդիր է դրել ջարդել հայկական միասնականությունը: Դրա համար կարևոր չէ՝ նա այնտեղ համաձայնե՞լ է, թե՞ ոչ: Դուրս գալուց հետո նա շատ լավ գիտեր, որ հատուկ մեսիջներով սկսելու է աշխատել, ասելու է, որ որևէ բան չի փոխվել, և որ հայկական հասարակությունում, ինչպես պարոն Փաշինյանն ասաց իր ասուլիսի ընթացքում, որևէ մի երրորդ երկրում որևէ երրորդ մակարդակի չինովնիկ մի բան է ասում, Հայաստանում ալեկոծում է»,- ասաց նա:

Նա նշեց, որ բանակցությունից հետո Իլհամ Ալիևն ամեն ինչ ներկայացրել է իր ուզածով:

«Նա հիմա իր այլընտրանքն է հզորացնում՝ թուլացնելու միասնականությունը, զարկ տալու զենք-զինամթերք գնելու, ամեն օր զորավարժություն անելու»,- ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ