fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ապագա գլխավոր քարտուղար, Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին գրում են տեղական լրատվամիջոցները:

Նշենք, որ Ստանիսլավ Զասը 2020 թ. հունվարի 1-ից կստանձնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասին ընդունել էր այս տարվա մայիսին: Հանդիպմանը ներկա էր եղել նաև Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը:

Վարչապետը ողջունել էր հյուրերին ՀՀ կառավարությունում և կարևորել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցում կազմակերպության անդամ երկրների միջև համաձայնության գալու փաստը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ