fbpx
Զինված Ուժեր

Ադրբեջանի սահմանը հատած զինվորը դժգոհություններ չունի․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են սահմանը հատած հայ զինծառայող Արայիկ Ղազարյանին։ Հաղորդվում է, որ նա դժգոհություններ չի ունեցել իր նկատմամբ վերաբերմունքից և պահման պայմաններից։

Նշվում է, որ հայ զինծառայողը հաղորդակցվել է օմբուդսմենի ներկայացուցիչների հետ թարմանչի միջոցով, տեղեկացրել, որ անցել է բուժզննություն, առողջական վիճակը նորմալ է, գոհ է պահման պայմաններից, վերաբերմունքից ու սնունդից:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արայիկ Ղազարյանը հայտնել է, որ իր իրավունքները չեն խախտվում և որևէ բողոք չունի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ