fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանի հետ հիանալի հարաբերություններ ունենք, Հայաստանի հետ՝ պատմական լավ․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել Аргументы и факты թերթին, որրտեղ խոսել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի հետ Ռուսաստանի ունեցած հարաբերություններին։

Նա նշել է, որ հիանալի հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա։

Հայաստանի հետ հարաբերությունները Պեսկովը որակել է որպես՝ «պատմական լավ»։ Պեսկովի խոսքով՝ իրենք բազմաթիվ ինտեգրացիոն գործընթացներ ունեն, որոնք Հայաստանին են զգալի օգուտ են բերում։

Պեսկովը վերջում նշել է նաև, որ պատերազմը (Արցախյան պատերազմը նկատի ունի-խմբ․) կանգնեցնելու հարցում Վլադիմիր Պուտինի անձնական դերակատարումը պետք է հիշեն բոլորը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ