fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանի վարչապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը հոկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է Minval.az-ը:

Հաղորդվում է, որ Մամեդովի փոխարեն վարչապետ է նշանակվելու նախագահ Ալիևի տնտեսական հարցերով օգնական Ալի Ասադովը:

Ավելի վաղ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը Facebook-ի իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Այսօր Ադրբեջանում սպասվում է վարչապետ Նովրուզ Մամեդովի հրաժարականը, քննարկվում է, որ նրա տեղը կզբաղեցնի Ալի Ասադովը: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսը կքննարկի այդ հարցը՝ որպես օրակարգային: Թեժ է դրկիցների մոտ»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ