fbpx
Աշխարհ

Ադրբեջանի խորհրդարանը ինքնալուծարվեց․ կանցկացվեն նոր ընտրություններ

Այսօր՝ դեկտեմբերի 2-ին Ադրբեջանի խորհրդարանը՝ Մեջլիսը, որոշում է ընդունել ցրվելու մասին։ Որոշումն ընդունվեց միաձայն՝ և՛ իշխանական մեծամասնության, և՛ մյուս պատգամավորների կողմ ձայներով։

Խորհրդարանը ցրելու մտադրության մասին հայտնել էր իշխող մեծամասնություն կազմող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Կուսակցության ներկայացուցիչները նշել էին, որ իրենք այլևս չեն համապատասխանում երկրի նախագահի քաղաքական գծին՝ չնայած նրան, որ կուսակցությունը Իլհամ Ալիևինն է։

Իրականում Բաքվի վերնախավում ներկայումս վերադասավորումներ են, և խորհրդարանը ցրելու պատճառը հասարակության համար ընդունելի դեմքերին խորհրդարան տանելն է։ Սրա միջոցով Ալիևը կազատվի հին կուսակցականներից, որոնք ավելի պահանջկոտ են նախագահի նկատմամբ, որովհետև իշխանության մեջ են եղել դեռ նրա հոր պաշտոնավարման ժամանակներից։

Մեջլիսի ցրվելուց հետո երկրի նախագահը որոշում կընդունի, թե երբ անցկացնել արտահերթ ընտրություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ