Կառավարություն
13:16 27/05/2020

Ադրբեջանից բռնագաղթաց 185 ընտանիքի կտրամադրվի բնակարան. նոր որոշում

Կառավարության այսօրվա` մայիսի 27-ի նիստում որոշում կայացվեց մեկնարկել Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքիների բնակապահովման երկրորդ փուլը` բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մասնավորապես, նախատեսվում է 2 մլրդ 169 մլն դրամն ուղղել Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավիթաշեն վարչական շրջաններում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին բնակարանով ապահովելու հարցի լուծմանը:

ՀՀ վարչապետը ֆինանսական կողմին անդրարադռնալով նշեց, որ իհարկե կենտրոնում տուն չեն գնի, բայց այլ վարչական շրջաններում կկարողանան գնել:

Հայտնենք, որ այս փուլում խոսքը 185 ընտանիքի մասին է:

 

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ