fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանն ինքն է «երազանքով» խոսում լուծման այն փաթեթների մասին, որոնք ժամանակին մերժել է․ Տաթևիկ Հայրապետյան

«Հիմա Ադրբեջանն ինքն է «երազանքով» խոսում լուծման այն փաթեթների մասին, որոնք ժամանակին մերժել է», – այս մասին ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դինամիկան հասկանալու համար պետք է նախ դիտարկել, թե ինչ է փոխվել վերջին շրջանում։ ԴԵռևս պաշտոնը ստանձնելիս ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեցին, որ Արցախի հարցի առնչությամբ հանդես են գալու նոր օրակարգով»,- նշել է նա՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «բանակցային գործընթացը դինամիկ է» հայտարարությանը։

«Այդ օրակարգը բաղկացած է մի քանի փուլից։ Առաջնային է այսպես կոչված մթնոլորտի առողջացումը։ Հայկական կողմին հնարավոր չէ հարկադրել գնալ բանակցությունների՝ սահմանին լարվածության պայմաններում։ Նման իրավիճակ չի կարող լինել։ Եթե ուզում ենք խաղաղություն, այն պետք է եռակողմ ձևաչափով լինի ցանկալի՝ ՀՀ-ում, Ադրբեջանում, Արցախում»,-շեշտում է նա:

Ամբողջական հոդվածը՝ Aravot.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ