fbpx
Աշխարհ

Ադրբեջանում ձերբակալվել է մշակույթի փոխնախարարը

Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը օպերատիվ-քննչական միջոցառումներ է անցկացնում՝ միտված բացահայտելու Ադրբեջանի մշակույթի նախարարության պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունները դիտավորությամբ օգտագործելու դեպքերն ու ոչ ծառայողական նպատակներով բազմաթիվ անօրինական գործողությունները, որոնք զգալի վնաս են հասցրել հանրության և պետության օրենքով պահպանվող շահերին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ հանրությանը կներկայացվեն լրացուցիչ տեղեկություններ: Միաժամանակ, ըստ տեղական լրատվամիջոցների տեղեկությունների՝ ձերբակալվել է մշակույթի փոխնախարար Ռաֆիկ Բայրամովը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ