fbpx
Աշխարհ

Ադրբեջանում համաճարակի մասին լուրեր են տարածվել

Համացանցի ադրբեջանական հատվածում տեղեկություն է տարածվել Ադրբեջանի Բալաքենսկի շրջանի Ենի Շարիֆ և Քայս գյուղերում իբր անհայտ հիվանդության ի հայտ գալու և դրա հետ կապված նշված գյուղերում կարանտին սահմանելու մասին։

Հաղորդվում է, որ երկրի առողջապահության նախարարությունն այս լուրերը հերքում է:

«Բալաքենսկի Կենտրոնական շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Դիլբար Գուլիևի խոսքով՝ նշված գյուղերի բուժկետեր որևէ հիվանդությամբ չեն դիմել: Այս գյուղերին հարևան Գաբագչյոլ ավանում նույնպես չեն գրանցվել տեղական հիվանդանոց նշված գյուղերի բնակիչների դիմելու դեպքեր»,-նշել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ