fbpx
Աշխարհ

Ադրբեջանում համատարած ձերբակալում են ընդդիմադիրներին

Բաքվում նախօրեին «Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչների համատարած ձերբակալություններ են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացնում է Contact.az-ը:

Մասնավորապես ձերբակալվել են «Մուսավաթի» փոխնախագահ Սահավաթ Սոլթանլին, Ֆարաջ Քերիմլին և այլ ակտիվիստներ։ Ձերբակալությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նրանք զրուցում էին լրագրողների հետ։

Ավելի ուշ ձերբակալվել է նաև Սաբաիլի շրջանային կազմակերպության ղեկավար Զաքիր Իսմայլովը, որը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ մինչև ակցիայի սկսվելը կուսակցության 17 ակտիվիստ է ձերբակալվել։

Մի քանի կին ևս բերման է ենթարկվել։ Նրանց խոսքով՝ իրենք օրենքները չեն խախում, այլ իրականացնում են հավաքների ազատության սահմանադրական իրավունքը։

Ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք անմիջապես ձերբակալում և մեքենաներով տանում են ակտիվիստներին՝ լրագրողներից պահանջելով ցրվել և չխանգարել ոստիկանությանը։

Turan-ի թղթակիցների դիտարկումներով՝ քաղաքապետարանի շենքի առջև ձերբակալված մուսավաթականների ընդհանուր թիվը անցել է 15-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ