fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանում մոլորեցնում են սեփական հանրությանը․ քրդագետ

Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Իրանական դրոշի այրումը տեղի է ունեցել 2018թ. Իրաքի Բասրա քաղաքում, երբ ցուցարարները բողոքում էին Իրաքի իշխանության դեմ, և ըստ էության Իրանի հյուպատոսության շենքի վրա հարձակումը մտնում էր այն գործողությունների մեջ, որով առաջնորդվում էին ցուցարարները: Բայց արի ու տես, որ այսօր այս նկարն ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է սեփական հասարակությանը մոլորեցնելու համար: Այսօր այս նկարը պտտվում է սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հետևյալ մակագրություններով. «Հարավային Ադրբեջանում Իրանի դրոշը այրում են ոչ միայն ադրբեջանցիները, այլ քրդերը, արաբները և աղքատները… Սա նշանակում է, որ վերջ պարսկական իմպերիալիզմին…» և նմանատիպ այլ մեկնաբանություններ:

Հարավային Ադրբեջան են համարում Իրանի հյուսիսային հատվածը և, ըստ այդ տրամաբանության, այս դրոշը այրվում է Իրանում, ինչը բացահայտ կեղծիք է»:

https://www.facebook.com/kilkiahayastan/posts/942056882840920

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ