Ադրբեջանում պատգամավորի թեկնածուների մի խումբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել կիրակի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ արված կեղծիքների դեմ: Այս մասին հաղորդում է turan.az կայքը:
Ցուցարարները լրագրողների համար կարդացել են իրենց կոչը, սակայն ընթերցման ժամանակ ոստիկանները խանգարել են նրանց և կոչ են արել «չխախտել հասարակական կարգը» ու պահանջել են ցրվել: Ի պատասխան դրա՝ պատգամավորության թեկնածու Ռուսլան Իզզաթլին հայտարարել է, որ պատգամավորության թեկնածուներն անձեռնմխելիություն ունեն, և շարունակել է կարդալ հայտարարությունը:
Ոստիկանությունը ձերբակալել է նրան և պատգամավորության մեկ այլ թեկնածու Ահադ Մամեդլիին, իսկ մյուսներին ցրել է: Բերման են ենթարկվել նաև այլ ակտիվիստներ:
Երեկոյան նրանց ավտոբուսից բաց են թողել Բաքվի ծայրամասերից մեկում:
Նրանցից մի քնաիսը ծանր վնասվածքներ ունեն։