Աշխարհ
21:00 12/02/2020

Ադրբեջանում ընտրությունների զգալի խախտումները հատուկ մտահոգություններ են առաջացնում․ ԵՄ

Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի գնահատականով՝ չնայած թեկնածուներին քանակը մեծ է եղել, սահմանափակ օրենսդրությունն ու քաղաքական միջավայրն ընտրությունների ընթացքում խանգարել են իրական մրցակցությանը:

Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտել են ընտրությունները սահմանափակ պայմանների պատճառով, իսկ մի քանիսը զրկվել են ընտրություններին մասնակցելու իրավունքից Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ազատ ընտրությունների իրավունքի վերաբերյալ որոշումները կատարելու անկարողության պատճառով:

«Ինչպես ընդգծում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը, ձայների հաշվարկում զգալի խախտումները հատուկ մտահոգություններ են առաջացնում: Եվրամիությունը ցավում է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի խորհուրդները չեն իրականացվում»,-նշված է հայտարարության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ