fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանը ակնհայտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը․ կոնգրեսական

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Դեյվիդ Սիսիլինը Twitter-ի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի սահմանի ուղղությամբ։

Նա նշել է, որ այդ հարձակումը նախորդ տարվա եռակողմ համաձայնագրի ակնհայտ խախտում է, որը հանդուրժել չի կարելի։

Սիսիլինը գրում է, որ նախորդ տարի հակամարտությունը խլել է 6000 մարդու կյանք ու այս վեճի հետևանքով այլևս չպետք է կորուստներ լինեն։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը պետք է ճանաչի ու հարգի Հայաստանի ինքնիշխանությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ