Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմը կորուստներ չունի։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Նշվում է, որ հունիսի 5-ի ժամը 10։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։