fbpx
Քաղաքականություն

Սահմանազատման վերաբերյալ հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը պատասխանել է բացասական․ Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում խոսեց սահմանազատման շուրջ բանակցային գործընթացի մասին։

Նա նշեց, որ սահմանազատման հետ կապված հայկական կողմի առաջարկին Ադրբեջանը պատասխանել է բացասական։

Միրզոյանի խոսքով՝ դա շարունակական գործընթաց է։ Նա ասաց, որ եղել են առաջարկներ, որոնք անընդունելի են եղել հայկական կողմի համար։

ԱԳՆ ղեկավարը նշեց, որ ներկայացվել են որոշ առաջարկներ ու այժմ սովորական բանակցային գործընթաց է գնում ու քննարկվում են այդ առաջարկները։

Միրզոյանն ասաց նաև, որ Հայաստանն այս պահին Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է այն միջոցները, որոնք հայ-ադրբեջանական սահմանին կստեղծեն անվտանգության և կայունության հասնելու մեխանիզմներ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ