fbpx
Արցախ

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին՝ Արցախի պաշտոնյաների այցի հետ կապված

Բաքվում Ռուսաստանի դեսպանին կանչվել է ԱԳՆ։ Նրան բողոքի նոտա հանձնվել այն բանի համար, որ ռուսական կողմը թույլ է տվել Արցախի պաշտոնյաների այցը Ռուսաստան։ Այս մասին նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Խոսքը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի այցի մասին է, որոնց այցի ժամկետները չեն հստակեցվում։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ այդպիսի այցերը «խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

«Նման այցելությունները սադրիչ բնույթ են կրում և ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»,-նշված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱԶԱՏ ԼՐԱՀՈՍ

Վերեվ