Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը: Այս մասին Real հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
«Ադրբեջանն այս պահին չի դիտարկում ՀԱՊԿ-ում որևէ ձևաչափով, այդ թվում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը»,- ասել է նա՝ հավելելով, որ Ադրբեջանը ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների հետ՝ բացառությամբ Հայաստանի, սերտ բարեկամական և գործընկերային հարաբերություններ ունի ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում:
Հաջիևը ընդգծել է, որ չնայած նրան, որ Բաքվում չեն դիտարկում ՀԱՊԿ-ում մասնակցության հարցը, Ադրբեջանն ուշադիր հետևում է ՀԱՊԿ գործունեությանն ու կազմակերպության կողմից քննարկվող հարցերին: