Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներն ադրբեջանական զորավարժարաններից մեկում սկսել են համատեղ զորավարժություն, որը կրում է թուրքական հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի անունը։ Զորավարժությունն անցկացվում է մարտական հրաձգությամբ։
Զորավարժության հիմնական նպատակը երկու զինված ուժերի միջև գործողությունների համադրումն ու ներդաշնակության ապահովումն է՝ համատեղ շտաբային աշխատանքի և զորային գործողությունների միջոցով։ Զորքից բացի, վարժանքներում ներգրավված են հրետանային ու զրահատանկային ստորաբաժանումներ, հարվածային օդուժ և հակաօդային պաշտպանության, զենիթահրթիռային համակարգեր։
Զորավարժությունները կշարունակվեն մինչև մայիսի 3-ը։ Սա երկու պետությունների բանակների հերթական համատեղ զորավարժություններից մեկն է։ Դրանք անցկացվում են տարեկան միջինը երկու անգամ։
