fbpx
Զինված Ուժեր

19:50 18/7/2019

Ադրբեջանը հայտնում է Ղազախի ուղղությամբ զինծառայողի վիրավորման մասին

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը (ՊՍԾ) տեղեկություն է տարածել, թե հուլիսի 18-ին գիշերը ժամը 00։20–ին Ղազախի ուղղությամբ հայկական կողմի գնդակից վիրավորվել է ՊՍԾ զինծառայող Ջեյհուն Բայրամովը (Ceyhun Bay­ra­mov)։

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ վիրավորին ցուցաբերվել է բժշկական օգնություն, այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ադրբեջանական կողմը պնդում է, որ հայերը Տավուշի մարզի Զորական* գյուղից գիշերը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Դեպքի վայր է մեկնել ՊՍԾ պետ Էլչին Գուլիևը։

Հրաձգային զինատեսակներից տեխնիկապես անհնար է Զորական գյուղից թիրախավորել ադրբեջանական առաջապահ դիրքերը, քանի որ դրանց միջև հեռավորությունը շուրջ 9.5 կմ է: Ամենայն հավանականությամբ նկատի ունեն ոչ թե գյուղը, այլ այդ ուղղությունը:

Աղբյուրը՝ razm.info

Վերեվ